Վարդերը հարսանեկան ծաղկեփնջում
Ծաղկեփունջը միշտ արտացոլում է այն մարդուն, ով կրում է այն:
Մեծ, փարթամ պարտեզի վարդերից մինչև նուրբ վարդի տեսակը խորհրդանիշ է կրքոտ սիրո և մաքրության։
Իսկ ի՞նչ գույնի վարդեր պետք է ընտրես հարսանեկան փունջը էլ ավելի խորհրդավոր դարձնելու համար։
Կապույտ վարդերով ծաղկեփունջը վստահության , նվիրվածության և հուսալիության խորհրդանիշն է։Եվ՛ օվկիանոսները, և՛ երկինքը կապույտ են և մշտական բնություն ու կյանք են ցույց տալիս։
Ձեր ծաղկեփնջում դեղին վարդեր կրելը տալիս է լավատեսության և երջանկության նշան: Դեղին ծաղկեփնջի ծաղիկները բոլորը հույսի մասին են, ուստի դրանք հիանալի լրացնում են փունջը։
Մանուշակագույն ավանդաբար եղել է թագավորական արյան գույնը և տալիս է ձեր հարսանյաց փնջին արքայական տեսք։ Այն ունի նաև առեղծվածային կողմ։
Սպիտակ վարդերը խորհրդանշում են մաքրություն և նոր սկիզբ: Սպիտակ գույնի ծաղկեփունջը փոխանցում է պարզությունն ու անմեղություն։ Հարսանեկան ծաղկեփնջերի համար ամենատարածված տարբերակներից մեկն է:
Վարդագույնը կարող է լինել ինչպես շատ էներգետիկ, այնպես էլ շատ հանգիստ, կախված երանգից: Հաղորդում է անհոգ հույս և երջանկություն։
Կարմիր վարդերը ունեն հստակ ուղերձ ՝դա ձեր սիրո ինտենսիվությունն է։ Այն մարմնավորում և խորհրդանշում է սրտի ամենախորը զգացմունքները:❤️