Ի՞նչ ծաղիկներ նվիրել «սկեսուր մայրիկի» հետ ծանոթանալիս

Ի՞նչ ծաղիկներ նվիրել «սկեսուր մայրիկի» հետ ծանոթանալիս

4 Августа, 2021

Թվում է, թե ծաղիկները ունիվերսալ նվերներ են և կարելի է ցանկացած անհասականալի իրավիճակում  նվիրել ծաղիկներ, սակայն իրականում ամեն ինչ այդքան էլ այդպես չէ:

Յուրաքանչյուր ծաղիկ ունի իր նշանակությունն ու ենթատեքստը:

Եվ  այսպես՝  մենք սկսում ենք շարք այն մասին, թե որ իրավիճակներում ու՞մ և ի՞նչ ծաղիկ նվիրել:

 

Սկսենք դարի հարցից. 

Կանանց ֆեյսբուքյան խմբերում ամենաշատը քննարկվող հարցերից է` ինչ նվիրել ապագա սկեսուրին ծանոթանալու գնալիս:

Իհարկե, ծաղիկները իդեալական տարբերակ են, մնում է հասկանալ` ինչ ծաղիկներ։

Գլադիոլուսները (թրաշուշան) անկեղծության խորհրդանիշ են, հետևաբար հարմար են այդ իրավիճակում։

Հարմար տարբերակ է նաև երիցուկը, այն անմեղություն և երիտասարդություն է խորհրդանշում։ 
Սպիտակ Լիզիանտուսը խորհրդանշում է խաղաղություն և մաքրություն, բացի դա այս ամառվա ամենաթրենդային ծաղիկն է, այնպես որ կրկին իրեալական ընտրություն է։

Իսկ հիմա՝ ինչից պետք է խուսափել:

Սիրելիի մայրիկին այցելության գնալիս խուսափի'ր Վաղենիկից (նարգիզ), քանի որ այն անպատասխան սեր է խորհրդանշում:

Մի՛ նվիրիր նաև Գեորգենիներ, քանի որ խորհրդանշում են կամակորություն, և Լիլիաներ, որոնք խորհրդանշում են թեթևամտություն և սուտ:

 

Մի խորհուրդ էլ.

 նախապես սիրելիիցդ տեղեկացիր, թե ինչ ծաղիկներ է սիրում իր մայրիկը: 

Հենց սկեսուր մայրիկի սիրելի ծաղիկը նվիրելն էլ կընդգծի Ձեր նրբանկատությունը։