Վերադարձի պայմաններ
Պատվերը կարող է հանվել ցանկացած պահի, քանի դեռ չի սկսվել ծաղկեփնջի հավաքումը պատվերի համար: Այդ դեպքում հաճախորդին վերադարձվում է ամբողջ գումարը: Դրա համար անհրաժեշտ է անհապաղ զանգել +374 91-67-68-77 հեռախոսահամարով և օպերատրին տեղեկացնել պատվերը հանելու մասին:
Պատվերը կարող է վերադարձվել հետևյալ դեպքերում.
- այն չի համապատասխանում կայքում բերված նկարագրությանը և լուսանկարին,
- պահեստում ձեր ծաղկեփնջի համար անհրաժեշտ ծաղիկների բացակայությունը:
Նման դեպքերում հաճախորդին վերադարձվում է պատվերի ամբողջ գումարը:
«Կատալեա Ֆլաուերս Արտ Ստուդիո» ինտերնետ-խանութը պատասխանատվություն չի կորւմ իր պարտավորությունները չկատարելու կամ ոչ ժամանակին կատարելու համար, եթե դա հետևանք է խանութի աշխատանքի հետ կապ չունեցող ֆորս-մաժորային հանգամանքների:
Ապրանքի առաքման և արժեքի վճարման պահից այն դառնում է գնորդի սեփականությունը, այդ պահից «Կատալեա Ֆլաուերս Արտ Ստուդիո» ինտերնետ-խանութը պատասխանատվություն չի կրում դրա որակի և ամբողջականության համար:
Գումարի վերադարձը կատարվում է երեքից տասնչորս օրվա ընթացքում:
Վճարային քարտով գումարի վերադարձը
Վճարային քարտով վճարելուց հետո պատվերից հրաժարվելու դեպքում գումարի վերադարձը կատարվում է հաճախորդի վճարային քարտին գումարի փոխանցման ճանապարհով: Դրամական միջոցները վերադարձնելու համար Դուք պետք է այդ մասին ծանուցում ուղարկեք cataleya.flowers@gmail.com էլեկտրոնային փոստին: