10 Ֆիլմ ուժեղ կանանց մասին

10 Ֆիլմ ուժեղ կանանց մասին

Մարտի 15, 2022

Այս տարի միամսյակը նվիրեք ուժեղ կանանց մասին ֆիլմեր նայելուն։ Նայեք ու վարակվեք իրենց ուժով։ 

 

Իսկ մենք շատ չերկարացնենք ու անցնենք ֆիլմերին․

 

Erin Brockovich

Պատմությունը հիմնված է իրական փաստերի վրա։ Էրինը ամուսնալուծված կին է՝ իր երկու երեխաների հետ։ Նա կրթություն չունի, փոխարենն ունի բավականաչափ եռանդ և համառություն։ Աշխատանքի անցնելով իրավաբանական ընկերությունում՝ պարզում է, որ խոշոր ընկերությունը ջրամբարները թունավոր թափոններով է աղտոտում։ Կինը որոշում է ստիպել ընկերությանը փոխհատուցում տրամադրել տուժածներին և հասնում է իր նպատակին։

 

G.I. Jane

Լեյտենանտ Ջորդան Օ’Նիլն առաջին կինն էր, ով ներգրավվել էր էլիտար սպեցնազի նախապատրաստական աշխատանքներում։ Կնոջը միանգամից հասկացնում են, որ դա իր տեղը չէ։ Վերջինս հրաժարվում է բոլոր արտոնություններից և պնդում, որ շարունակելու է մնալ խմբում՝ բոլոր տղամարդկանց հավասար։

 

Atomic Blonde

Լորեյն Բրոտոնը գաղտնի հետազոտական ծառայության լավագույն գործակալներից է։ Նա ուղևորվում է Բեռլին՝ կրկնակի գործակալների ցանկը գտնելու։ Վերջինիս առջև խնդիր էր դրված՝ թույլ չտալ բազմաթիվ հակառակորդներին սպանել իրեն։

 

The Iron Lady

Բրիտանիայի միակ կին վարչապետի՝ Մարգարետ Թետչերի կենսագրության մասին ֆիլմը, հասավ իր նպատակին՝ երկար և խոչընդոտներով լի ուղի անցնելով: Ճանապարհին չվախեցավ ո՛չ կարծրատիպերից, ո՛չ քննադատություններից:

 

The Hunger Games

Ապոկալիպսիսից հետո կառավարությունը ամեն տարի գոյատևման «խաղեր» է կազմակերպում։ Կիտնիս Էվերդինը ինքնակամ մասնակցում է խաղերին՝ փոքր քրոջ փոխարեն։ Խաղում մասնակիցները պայքարում են իրենց կյանքի համար, քանի որ վերջում միայն մեկը կարող է ողջ մնալ։

 

The Help

Կետրին Սկոտերի բեսթսելլերի էկրանավորումը։ 60-ական թվականներին Ամերիկայում սևամորթների քաղաքացիական իրավունքների պայքարին զուգահեռ՝ փոքրիկ Ջեքսոն քաղաքում սևամորթ սպասուհիներին ամեն օր նվաստացնում էին։ Սկիտեր Ֆիլանը որոշում է իր և մնացածի պատմության հիման վրա գիրք գրել։ 





Ֆր․՝ Deux jours, une nuit (Երկու օր, մեկ գիշեր)

Սանդրան կանգնած է աշխատանքը կորցնելու առաջ։ Աշխատակիցները պետք է ընտրեն՝ իրենք պարգևատրու՞մ են ստանում, թե՞ կինն իր աշխատանքն է կորցնում։ Նրան տրվում է մեկ օր՝ բոլորի հետ խոսելու և համոզելու համար, որ իր օգտին որոշում կայացնեն։ 

 

I Don't Know How She Does It

Կեյտը, ինչպես շատ կանայք, այնպիսի իրավիճակում է, որ պետք է հասցնի ամեն ինչ՝ կարիերա կառուցել, լավ կին և հոգատար մայր լինել՝ զուգահեռաբար տասնակ խնդիրներ լուծելով։ Վերջիվերջո կինը պետք է որոշի՝ որն է իր համար առաջնային՝ աշխատա՞նքը, թե՞ ընտանիքը։

 

Jackie

Գործողություններն ընթանում են 1963 թվականի նոյեմբերին՝ Ջոն Քենեդիի սպանության օրերին։ ԱՄՆ-ի առաջին տիկինը հանրությանը ներկայանում էր ուժեղ, բայց ի՞նչ գնով էր դա նրան հաջողվում։ 

 

The Duchess

Այս ֆիլմը ևս հիմնված է իրական փաստերի վրա։ XVIII դարի ամենավառ կանանցից մեկը՝ երիտասարդ Ջորջիանա Սպենսերը, ամուսնանում է դքսի հետ։ Շատ շուտով աղջիկը հասկանում է, որ իր ամուսնական կյանքը երջանիկ չի լինելու։ Բայց դքսի ստվերը դառնալու փոխարեն՝ նա որոշում է մտնել քաղաքականություն և ակտիվ որոշումներ կայացնել։

 

Հույս ունենք՝ այս ֆիլմերից գոնե մեկը քեզ կոգեշնչի և դու կբացահայտես քո մեջ թաքնված հզոր ուժը։ Քեզ լի՜քը հաջողություններ։