5 ամենագեղեցիկ ծաղկային դաջվածքները
Ծաղիկներն իսկապես առեղծվածային են։
Եվ պատահական չէ, որ ժամանակի ընթացքում ծաղիկներին հաղորդել են իմաստներ և արդյունքում սկսել ծաղկային դաջվածքներ կատարել։
Յուրաքանչյուր ծաղիկ խորհրդանշական է, ունի յուրահատուկ իմաստ և գաղափար։ Այդ իսկ պատճառով ծաղկային դաջվածքները մեծ տարածում ունեն և՛ տղամարդկանց, և՛ կանանց շրջանում։
Այս նյութում կներկայացնենք 5 ամենագեղեցիկ ծաղկային դաջվածքների նշանակությունը։
Վարդի դաջվածք
Աշխարհում ամենահայտնի ծաղկային դաջվածքը վարդն է։ Վարդի դաջվածքը նշանակում է, որ սերը հաղթել է կամ պարտվել. այն տարածված է եղել դեռ շատ դարեր առաջ՝ որպես կրքի խորհրդանիշ։ Այս ծաղկի գեղեցկությունը նույնականացվում է այն զգացմունքների հետ, որը փոխանցում են։ Եվ պատահական չէ, որ վարդերը կան բոլոր դիցաբանություններում՝ որպես աշխարհում հավերժական սիրո խորհրդանիշ։
Երիցուկի դաջվածք
Երբ խոսքը վերաբերում է ծաղկային սիմվոլիզմին, երիցուկը ասոցացվում է «թող Ձեր բոլոր երազանքներն ու ցանկությունները կատարվեն» խոսքի հետ։ Երիցուկի դաջվածքը մի քանի իմաստներ ունի. այն նաև հանգստության խորհրդանիշն է։ Երիցուկը հանգստացնում է, հաջողություն է բերում, օգնում է գտնել ապագա կողակցին, այդ իսկ պատճառով աղջիկները հաճախ «կռահում» են՝ «սիրում է, թե չի սիրում» հենց երիցուկի թերթիկներով:
Յասամանի դաջվածք
Յասամանները հոգևորության և հանգստության խորհրդանիշ են, իսկ յասամանի դաջվածքները բավականին հանգիստ ու խաղաղ տեսք ունեն։ Սպիտակ թանաքի նուրբ կիրառումը և ընդգծումը այս դիզայնը ավելի նրբաճաշակ է դարձնում։
Մանուշակի դաջվածք
Որքա՜ն երազային են այս մանուշակագույն ծաղկի դաջվածքները։ Մանուշակի դաջվածքների դիզայնը գեղեցիկ է և լի խորհրդանշական իմաստներով: Մանուշակագույն ծաղիկը խորհրդանշում է համեստություն, անմեղություն, առաքինություն, ջերմություն,
հոգատարություն և սեր: