Ամանորի հրաշքը
Դրսում ձմեռ է,բայց շատ լուսավոր է։Ձմեռը մեզ հյուր եկավ՝ իր հետ բերելով երազանքների մի ամբողջ շղթա։ Այն նորից վերադարձրեց մեզ մեր մանկության ամենապայծառ հեքիաթը։ Իսկ մանկության տարիներին այդ հեքիաթը Ամանորն էր (հիմա էլ իհարկե). ձյունը, Ամանորը ասոցացվում էին հեքիաթից եկած Ձմեռ պապի, հրաշքների և իհարկե նվերների հետ։
Մնացին հաշված օրեր Ամանորին։ Արդեն բոլորը պատրաստվում են, նվերներ են գնում իրենց սիրելիների համար։
Առհասարակ Ամանորը այն տոնը չէ, որի ժամանակ ծաղիկներ են նվիրում, սակայն Պուանսետտիա ծաղկի դեպքում բացառություններ կարելի են։ Այն այդքան էլ հայտնի չէ Եվրոպայից դուրս, բայց Եվրոպայում իր հայտնիությամբ չի զիջում սուրբ Ծննդյան ծառին։
Սուրբ Ծննդից առաջ Եվրոպան ծածկված է լինում Պուանսետտիայի կարմիր տերևներով։
Այն Ամանորի նախօրեին կարելի է գտնել գրեթե ամենուր, քանի որ այն ազդարարում է Ամանորի գալուստը։
Պուանսետտիան իր ամանորյա յուրահատուկ տեսքով կարող է լինել տարբերվող զարդ տոնածառի կողքին։