Բույսերի խնամքը ձմռանը
Բույսերը տարվա բոլոր եղանակների ընթացքում տարբեր խնամք են պահանջում, և հարկավոր է այդ խնամքը ճիշտ իրականացնել։
Որպեսզի բույսերը ողջ ձմեռվա ընթացքում պահպանեն իրենց առողջ ու գեղեցիկ տեսքը, պետք է հետևել որոշ խորհուրդների։
Որպես կանոն, բույսերը ամբողջ տարվա ընթացքում լինում են պատուհանագոգերի վրա, որտեղ ձմռանը նրանց սաղարթները սառը պատուհանի հետ շփվելիս կարող են վնասվել։
Մի՛ մոռացեք հսկել սենյակային ջերմաստիճանը և ժամանակին միջոցներ ձեռնարկել։
Ձմռանը բույսերի աճը դանդաղում է, ուստի պետք է խուսափել հողը ամեն օր ջրելուց, և պետք է ջրել շաբաթական 1 անգամ։
Ձմեռային ժամանակահատվածում պատշաճ խնամքը ներառում է սենյակի պարբերական օդափոխումը և դրա պահպանման համար անհրաժեշտ խոնավությունը: Շատ ծաղկավոր բույսեր (ցիկլամեն, ազալիա, բեհոնիա) աճում են բացառապես լավ օդափոխվող սենյակներում:Չպետք է նրանց զրկել մաքուր օդից: Սակայն օդը չպետք է լինի սառը. այդպիսի օդը կարող է վնասել տերևները:
Չպետք է նաև մոռանալ վնասատուների մասին․ նույնիսկ ձմռան ամիսներին նրանք ակտիվորեն բազմապատկվում են, ինչին նպաստում է բնակարանում չափազանց չոր օդը:
Իսկ ահա փետրվարին տնային բույսերը սկսում են արթնանալ: Եվ այդ ժամանակ է, որ պետք է նախապատրաստվել պարտադիր գարնանային փոխպատվաստման:
Ու միայն համապատասխան խնամք իրականացնելով՝ բույսերը կզարմացնեն Ձեզ բոլոր սեզոններին։
Հուսանք՝ մեր խորհուրդները կօգնեն Ձեզ ինչ-որ չափով։
Իսկ սենյակային յուրօրինակ բույսեր կգտնեք Կատալեյայում։