Ծաղիկներ հղի կանանց

Ծաղիկներ հղի կանանց

Սեպտեմբերի 23, 2021

Հղիությունը կարևոր ժամանակաշրջան է կնոջ կյանքում, որի ընթացքում նա կարիք ունի հատկապես մտերիմների սիրո և խնամքի: Գեղեցիկ ծաղիկները նվեր են, որը հնարավորություն է տալիս աջակցել ապագա մայրիկին, ուրախացնել նրան և արտահայտել զգացմունքները: 

Ի՞նչ ծաղիկներ են հակացուցված հղի կանանց։

Հղիության ընթացքում հոտի ընկալումը փոխվում է, ուստի պետք է խուսափել ուժեղ բույր ունեցող ծաղիկներից: Ուժեղ բույր ունեցող բույսերն են շուշաններ, քրիզանտեմները, հասմիկը, յասամանը, նարգիզը, քաջվարդը: Որոշ ծաղիկներ ունակ են կլանել թթվածինը, ուստի դրանք հակացուցված են հղիներին՝  ներառյալ միմոզան, դրախտավարդը, գարնանածաղիկը:

Նախապատվությունն ավելի ճիշտ է տալ  առանց ընդգծված հոտի բույսերին` կակաչներ, էուստոմա, հիրիկ, խոլորձներ, վարդերի որոշ տեսակներ

Հղի կնոջ համար ծաղիկները չպետք է լինեն գունագեղ, քանի որ դրանք կարող են նյարդային լարվածության պատճառ դառնալ: Այս պարագայում իդեալական ընտրություն կլինեն հանգիստ երանգները։

Հիասքանչ են նաև սենյակային բույերը, որոնք մաքրում են օդը: Բույսերից բնական ֆիլտեր ունեն ագավան, ծոփորը,  խլորոֆիտումը, վիշապածառը, ալոեն: