Ծաղկներն ու երաժշտությունը

Ծաղկներն ու երաժշտությունը

Հոկտեմբերի 14, 2021

Ինչպե՞ս է երաժշտությունն ազդում ծաղիկների վրա, եթե դրանք ականջներ չունեն:

 

Պարզվում է, որ մեր սենյակային բույսերն ավելի զգայուն են քան մենք կարծում էինք:

Եվ մինչ շատերը մտահոգվում են դրանց ավելի շատ ջրելու մասին, պարզվում է, որ մեր տանը հնչող մեղեդիները կարող են ավելի մեծ ազդեցություն թողնել նրանց վրա քան ջրի քանակությունը:

 

Հետազոտությունները ցույց են տվել, որ ծաղիկները չեն «լսում», նրանք զգում են ձայնային տատանումները: 

 

Երաժշտությունն օգնում է, որ բույսերում արագանա նյութափոխանակությունը, ակտիվանա ֆոտոսինթեզը, ավելանա նրանցում սինոեզվող ֆիտոնցիդների ու վիտամինների քանակը բարձրացնի բջջաթաղանթների թափանցելիությունը և այլն:

 

Մի քանի փաստ բույսերի ու երաժշտության կապի մասին

 

 Բույսերը ծաղկում են, երբ լսում են 115 հց-ից 250 հց հաճախականությամբ երաժշտություն, որը որ նման է բնության մեջ հանդիպող նմանատիպ հնչյունների:

Բույսերը չեն սիրում «ունկնդրել» երաժշտություն օրական 1-3 ժամից ավել:

Բույսերի ու ծաղիկների սիրելի ժանրերը ջազն ու դասական երԺշտություններն են:

 Այսպես, եթե ունեք բույսեր,ծաղիկներ, որոնք թոշնում են առանց հարգելի պատճառի, գուցե ժամանա՞կն է մի լավ ջազ վայելելու: