Ի՞նչ են խորհրդանշում մեխակները

Ի՞նչ են խորհրդանշում մեխակները

Փետրվարի 23, 2022

Մեխակները աշխարհի հնագույն ծաղիկներից են։ Դրանք հանդիպում են հին լեգենդներում և նույնիսկ՝ Աստվածաշնչում։ Ծաղիկը բնության մեջ հանդիպում է միայն վարդագույն և ծիրանագույն, սակայն ժամանակակից մեխակների գունային գամման շատ լայն է՝ սպիտակից ալ կարմիր, կանաչ և մանուշակագույն, ինչպես նաև՝ զոլերով։

 

Ի՞նչ են խորհրդանշում մեխակները

 

Մեխակների նշանակությունը շատ ուղիղ կապ ունի նրանց գույնի հետ։ Վարդագույնները խոսում են նրբության, ալ կարմիրները՝ համարձակության, կանաչները՝ թարմության և երիտասարդության մասին, իսկ ծիրանագույնը՝ ճոխության։

 

Մեխակների գիտական անվանումը “Դիանտուս” է՝ լատիներեն “դիոս” - աստված, և “անտոս” - ծաղիկ արմատներից։ Բառացիորեն՝ “աստվածային ծաղիկ”։

 

Ծաղկի անվան առաջացման երկու թեորիա գոյություն ունի. 

Մի մասը համոզված է, որ անվանումը եկել է հին հռոմեացիներից, ովքեր հաճախ կրոնական ցերեկույթների ժամանակ օգտագործում էին այս ծաղիկները, դրանցով զարդարում իրենց ասվածների քանդակները։

 

Ուրիշները կարծում են, որ ծաղիկն իր անվանումը ստացել է լատինական “կարո” արմատից, որը նշանակում է մարմին, քանի որ առաջին մեխակները հենց մարմնի գույն ունեին։ Որոշներն էլ կարծում են, որ բառն առաջացել է լատիներեն “մարմնավորում։ բառից, այսինքն՝ Աստծո մարմնավորումը։

 

Մեխակը տարբեր մշակույթներում

 

Ըստ Հին Հռոմեական լեգենդի՝ ծաղիկն առաջացել է Քրիստոսի խաչելությունից հետո, երբ Սուրբ Մարիամը լացում էր որդու կորստի պատճառով, և արցունքներն ընկնում էին գետնին։

 

Կորեական մշակույթ

Կորեացիները մեխակն օգտագործում են երիտասարդ աղջիկների ճակատագիրը գուշակելու համար։ Երեք՝ նոր կտրված ծաղիկները տեղադրում են մազերի մեջ, իսկ երիտասարդ աղջիկը պետք է հետևի, թե որն է առաջինը թոշնում։ Եթե առաջինը թոշնեց վերևի ծաղիկը, ուրեմն աղջկա կյանքի վերջին տարիները լցված են լինելու կռիվներով։ Եթե մեջտեղինը՝ ապա երիտասարդ տարիներին արդեն անհամաձայնություններ է ունենալու կյանքում։ Իսկ եթե վերջինը, ապա երիտասարդ աղջկա ողջ կյանքը լցված է լինելու բարդություններով։

 

Չինական մշակույթ

Չինաստանում մեխակով զարդարում են հարսանիքները։ Դա չինական հարսանիքների ամենատարածված ծաղիկն է։

 

Ճապոնական մշակույթ

Ճապոնիայում ծաղիկները խորհրդանշում են սեր և տարածված են Մայրության տոնին։

 

Ինչպես տեսնում եք՝ ծաղիկների նշանակությունը մշակույթից կախված փոխվում է։ Հետևեք մեր բլոգին՝  ծաղիկների նշանակությունները իմանալու համար։