Ինչպե՞ս են սիրահարվում կանայք
Գարուն է. եղանակ, երբ սիրահարվում են բոլորն անխտիր` դեռահաս պատանիները, տղամարդիկ` միջին տարիքի ճգնաժամի շեմին, կատուները և, իհարկե, կանայք.
Մինչդեռ, տղամարդիկ սիրո խոստովանության պապենական մեթոդ ունեն. այն է` մի փունջ սիրուն Կատալեյայի ծաղիկ նվիրել նորաթուխ սիրելիին, կանայք գործը գլուխ են բերում այլ գործիքակազմով` ակնարկներ, հարյացքներ, ժեստեր:
Դե ինչ, քանի որ ձեր երջանկությունը բխում է նաև մեր բիզնես շահերից, ներկայացնում ենք 6 հետախուզական հմտություն` հասկանալու, որ նա սիրահարված է ձեզ:
Հին ու բարի ֆլիրտ․
Հեծանիվ չենք հորինի` ասելով, որ ֆլիրտը համակրանքի ամենաակներև դրսևորումներից է, ուրեմն, ինչպե՞ս է կինը ֆլիրտ անում. նա ժպտում է, նայում ձեզ ու փախցնում հայացքը ձեզնից, խաղում է մազերի հետ ու ոտքը ոտքին գցում` Շերոն Սթոունի վստահությամբ:
Ծիծաղում է ձեր, նույնիսկ անհաջող, կատակներից։ Սա սիրահարված կնոջը բացահայտելու ամենվտահելի մեթոդներից է. դուք անհաջող կատակ եք անում, ու մինչդեռ ականատեսները իսպանական ամոթ են ապրում, նա ի սրտե ծիծաղում է:
Անմիջապես չի պատասխանում ձեր նամակներին Կանայք հստակ պրոտակոլ ունեն. եթե նրա վերջին նամակին դուք պատասխանել եք 10 րոպե անց, ապա ձեր նամակին պատասխանելուց առաջ նա կսպասի ամենաքիչը` կրկնակի: Սիրահարված կինը, երբեմն, նեղացկոտ կինն է:
Ուղղում է մազերը․
Մարդկության պատմության ընթացքում այս ժեստը շատ սրտեր է գրավել. այն կարող է լինել ինչպես ինքնավստահ ու կործանիչ, այնպես էլ` ամաչկոտ ու թաքուն, բայց այն խոսում է մի բանի մասին` կինն ուզում է ավելի սիրուն լինել ձեր ներկայությամբ:
Նրա ընկերուհին աչքը չի կտրում ձեզնից Դուք կարող եք սխալմամբ կարծել, թե վերոնշյալ ընկերուհու սիրտն եք գրավել` չենթադրելով, որ սիրահարված կնոջ ընկերուհին ժամանակավորապես դառնում է նրա աչքերն ու ականջները:
Կծում է շուրթերը․
Սա արդեն ծանր հրետանին է. այս ժեստից հետո ձեզ, իսկապես, մնում է մի փունջ կարմիր վարդեր առնել ու պատրաստվել ժամադրության: