Մնացին միայն ծաղիկները…Մի սիրո պատմություն

Մնացին միայն ծաղիկները…Մի սիրո պատմություն

Օգոստոսի 12, 2021

Ռուս պոետ, դրամատուրգ Վլադիմիր Մայակովսկին հայտնի էր ոչ միայն իր ստեղծագործություններով, այլև հետաքրքիր սիրո պատմություններով: 

 

1928-ին Մայակովսկին Փարիզում էր, այդ ժամանակ նա  ծանոթացավ  Տատյանա Յակովլևայի հետ: 

Պոետի հանդուգն, երբեմն բիրտ պահվածքը վախեցնում էր Տատյանային, և նա խուսափեց Մայակովսկու հետ երկարաժամկետ հարաբերություններ ստեղծելուց.

 

Մայակովսկին մեկնեց Մոսկվա միայնակ, նախքան մեկնելը Փարիզյան ելույթների համար ստացած իր ողջ հոնորարը Վլադիմիր Մայակովսկին փոխանցեց ծաղիկներ վաճառող հայտնի փարիզյան ընկերության հաշվեհամարին՝ պայմանով, որ վերջիններս շաբաթական մի քանի անգամ Տատյանա Յակովլևային ուղարկեն ամենագեղեցիկ և անսովոր ծաղիկները՝ դրախտավարդեր, պարմյան մանուշակներ, սև կակաչներ, թեյագույն վարդեր, աստղածաղիկներ, օրքիդեաներ կամ քրիզանթեմներ:

 

 Հեղինակավոր փարիզյան ընկերությունը հստակ կատարում էր իր  հաճախորդի ցուցումները, և Մայակովսկու՝ Մոսկվա մեկնումից ի վեր, անկախ եղանակային պայմաններից, տարիներ շարունակ Տատյանա Յակովլևայի դուռն էին թակում առաքիչները և նրան փոխանցում անհավանական գեղեցկության ծաղկեփնջեր՝ «Սա Ձեզ՝ Մայակովսկուց»  նախադասությամբ:

 

Մայակովսկին վախճանվեց  1930 թվականին: 

Սակայն ծաղկի խանութին տրված կարգադրության մեջ Մայակովսկու մահվան դեպքի հանգամանքի մասին ոչինչ չկար, և հաջորդ առավոտյան սովորականի պես նրա դռան առաջ կանգնեց հերթական առաքիչը՝ արդեն հայտնի նախադասությունը շուրթերին:

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին գերմանացիների կողմից շրջափակված քաղաքում Տատյանա Յակովլևային ապրեցրին Մայակովսկու շքեղ ծաղիկները, որոնք նա վաճառում էր փարիզյան ճեմուղիներում: Հետո Փարիզն ազատագրվեց, ու Տատյանան, բոլորի հետ միասին, արտասվում էր երջանկությունից, երբ ռուսները մտան Բեռլին: