Նվիրի՛ր Ամանոր
Ամանորը հեքիաթային տոն է, որն իր հետ հրաշալիքների իրականացման ակնկալիքներ է բերում։ Ամանորը ասոցացվում է ոչ միայն հրաշքների, այլև նվերների հետ։ Շատերը մտածում են՝ ինչ նվիրել Ամանորի առթիվ՝ հատկապես իրենց մտերիմներին։Իսկ ահա լավագույն նվերներ կարող են լինել ծաղիկները։
Հատկապես բարդ է, երբ պիտի ամենահարազատ մարդուն ինչ-որ բան նվիրել, օրինակ՝ մայրիկին, սիրելիներին։ Նրանք միշտ արժանի են լավագույնին։
Արի միասին մտածենք, թե ինչ ծաղկեփունջ կարելի է նվիրել մայրիկիդ, սիրելիիդ կամ մտերիմ ինչ-որ մեկին։
Կոլորադո ծաղկեփունջը նրբագույն է։ Սրա նուրբ գույները շատ համահունչ են ձմռան հետ։ Եվ այն միանշանակ կարող է դառնալ օրվա հիշվող նվերը։
Ամանորյա նվեր կարող է լինել նաև Դիկոմո ծաղկեփունջը։ Այն վարդագույնի և սպիտակի գեղեցիկ համադրություն է ու իր դետալներով տարբերվող է։
Մյուս ծաղկեփունջը, որը կարող է յուրահատուկ նվեր դառնալ, Պեշկոպիան է։ Այն կարծես դրական էներգիա կրի իր մեջ և բարձր տրամադրության գրավական կարող է լինել։ Հետևաբար եթե ուզում ես ժպիտներ պարգևել, ապա կարող ես ընտրել հենց սա;
Ինչպես հայտնի է, կատարյալ նվեր սիրելիին կարող են լինել վարդերը։ Փնջային վարդերը ունեն և՛ շքեղ, և՛ նուրբ տեսք, և նրանց յուրահատկությունը սահմաններ չունի։
Իսկ ահա կարմիր վարդերը միշտ են ակտուալ ու սպասված նվեր։ Սրանք եղել են, կան ու կմնան սիրո խորհրդանիշ։
Ահա, Ձեզ ներկայացրինք այն ծաղիկները, որոնց միջոցով կարող եք նվիրել Ամանոր։