Վարդերը Դիզայնում
Գրեթե յուրաքանչյուր հարս, նշանակալի իրադարձությունից առաջ, մտածում է ամեն դետալի մասին, որը կդարձնի իր տոնը հեքիաթ: Դրա ամենակարևոր կետերից մեկը ծաղիկներն ու դրանցով հարսանյաց ձևավորումն է։
Թերթելով նորաձևության ամսագրերի, ինտերնետային հրապարակումների և կատալոգների էջերը ՝ դժվար է որոշել դիզայնը, քանի որ գույների ու գաղափարների բազմությունից գլխապտույտ է առաջանում։
Այնուամենայնիվ, բոլոր հնարավոր նյութերի շարքում թարմ ծաղիկներով դեկորը համարվում է ամենաշքեղը:
Արդեն մի քանի տասնամյակ վարդերը հարսանեկան ձևավորման մեջ մնում են մշտական ֆավորիտ: Ի վերջո, հենց այս ծաղիկն է մարմնավորում նրբագեղություն ու անհավանական գեղեցկություն: Աշխարհահռչակ դիզայներները նրան ճանաչում են որպես ամենառոմանտիկ տարբերակ։
Բացի այդ, վարդը մաքրության, քնքշության, բարգավաճման, շքեղության և հավերժական սիրո խորհրդանիշ է: Զուր չէ, որ ծաղիկների հունական աստվածուհի Քլորիսը ներգրավեց Աֆրոդիտեին այս ծաղկի ստեղծման մեջ՝ նրան տալու իր գեղեցկության մի կաթիլը ՝ Դիոնիսոսին, ով վարդին օժտեց աստվածային բույրով և երեք շնորհներով՝ ուրախություն, հմայք և փայլ:
Վարդը տեղին է ցանկացած տոնակատարության համար՝ և՛ որպես նվեր, և՛ որպես դեկոր:
Դե իսկ գունային սխեման եւ ձևը ընտրվում են հարսնացուի զգեստի և հարսանյաց ոճի շրջանակներում: