Զգացմունքները՝ ծաղիկների լեզվով

Զգացմունքները՝ ծաղիկների լեզվով

Փետրվարի 18, 2022

Շուտով գարուն է, ու բոլորս մի քիչ ավելի ռոմանտիկ ենք դառնում ու սերն արտահայտելու համար «նորությունների» կարիք է առաջանում։

 

Ամեն տարի շատ ու շատ առիթներով մարդիկ միմյանց նվիրում են ծաղիկներ։  Առջևում են նաև կանանց տոները, երբ ծաղիկներն ավելի պահանջված են դառնում։ Բայց նվիրողների քանի՞ տոկոսը գիտի ծաղիկների նշանակությունը, տիրպետու՞մ է արդյոք «ծաղիկների լեզվին»։

 

Վարդեր

 

Վարդերը ծաղիկների ընտրության դասական տարբերակն են դարձել։ Մարդիկ ամենից շատ նախընտրում են հենց վարդեր նվիրել։ 

 

Դեռ հնուց ծաղիկը եղել է կատարելության և լիարժեքության խորհրդանիշը։ Սպիտակ վարդերը հաճախ ասոցացվում են Կույս Մարիամի հետ, ով մաքրության, անմեղության և բարեգործության խորհրդնիշ է։ Հունական լեգենդների համաձայն՝ սպիտակ վարդն առաջացել է ճերմակ փրփուրից, որը սիրո և գեղեցկության աստվածուհու մարմնի վրա էր՝ ծովից դուրս գալիս։

 

Պիոններ

 

Այս փարթամ ծաղիկները ամենից հաճախ ասոցացվում են ռոմանտիկայի, ծաղկման և զգայունության հետ։ Ոմանք կարծում են, որ դրանք ինքնատիպ թալիսման են և հաջողություն են բերում նրանց, ովքեր ստանում են ծաղիկը։ Ֆեն-շույում պիոնները խորհրդանշում են սեր, ներդաշնակություն, ամուսնություն, իսկ կարմիր պիոնները՝ կիրք։

 

Հերբերա

 

Հերբերայի փունջը շատ տարբեր նշանակություններ կարող է ունենալ․ սկսած հարգանքից և վերջացրած սիրահարվածությամբ։ Օրինակ սպիտակ և պաստելային հերբերաները սովորաբար խոսում են հուզումնալից զգացմունքների մասին, դեղինները՝ հիանալի տրամադրության և կենսուրախության։

 

Քրիզանթեմներ

 

Արևելքի երկրում քրիզանթեմները կայսերական իշխանության, հարստության և ծաղկունքի խորհրդանիշ են։ Քրիզանթեմը զարդարում է նաև պաշտոնական փաստաթղթերը, դրոշմանիշները և մետաղադրամները։ Դրանց նաև կախարդական հատկանիշներ են վերագրում․ կարծում են, որ ծաղիկը կարող է իր տիրոջը պաշտպանել հարձակումներից և հիվանդություններից։ 

 

Քրիզանթեմները սովորաբար անկեղծ և բաց միտումների նշան են։ Իսկ դեղինները հետաքրքրվածության խորհրդանիշ են, նույնիսկ՝ սիրահարվածության, կարմիրները՝ կրքոտ սիրո։

 

Այսուհետ կիմանաք, թե ինչպես ճիշտ արտահայտել զգացմունքները, և նվիրելիս ուշադրություն կդարձնեք ծաղիկների նշանակությանը։