Ծաղիկներ ուսուցչին
Մենք մտածել ենք, թե ինչպես կարող է տպավորել քո երեխան իր ուսուցչին, նրան նվիրելով ոչ միայն շքեղ, այլև իմաստալից ծաղիկներ: Եթե նաև նրան սովորեցնեք այդ ծաղիկների նշանակությունը և պատմությունը, ապա հաստատ ազդեցությունը կկրկնապատկվի:
Եվ այսպես՝
Երիցուկների մասին հաճախ ենք խոսում, դրանք այնքան համեստ ու միաժամանակ շքեղ են, առավել գեղեցիկ է գիպսոֆիլիայի և երիցուկի համադրությունը։
Երիցուկները խորհրդանշում են մաքրություն․ Հին Եգիպտոսում երիցուկը նվիրված էր արևի աստված Ռային: Հին սլավոնների հավատալիքներում երիցուկը յոթ սուրբ բույսերից մեկն էր: Ըստ այլ հավատալիքների՝ երիցուկն աճում է ընկած աստղերի տեղում:
Գիպսոֆիլիան իր նրբության համար ստացել է երեխայի շնչառություն, թիթեռների թևեր, հարսի շղարշ անունները, այն հեշտորեն համադրվում է ցանկացած ծաղկի հետ, սկսած դաշտային ծաղիկներից մինչև շքեղ վարդեր:
Ի դեպ սպիտակ և նարնջագույն վարդերը նույնպես իդեալան տարբերակ են ուսուցչուհուն նվիրելու համար։
Սպիտակ վարդը խորհրդանշում է գեղեցկության հանդեպ հիացմունք, կատարելություն, իսկ նարնջագույնը՝ անկեղծ մաղթանքներ, ջերմ զգացմունքներ և էնտուզիազմ: Նարնջագույն վարդերը նաև խորհրդանշում են, որ նվիրողը հպարտանում և հիանում է այն անձով, ում նվիրում է: