Ծաղիկներ ուսուցչին

Ծաղիկներ ուսուցչին

Օգոստոսի 30, 2021

Մենք մտածել ենք, թե ինչպես կարող է տպավորել քո երեխան իր ուսուցչին, նրան նվիրելով ոչ միայն շքեղ, այլև իմաստալից ծաղիկներ: Եթե նաև նրան սովորեցնեք այդ ծաղիկների նշանակությունը և պատմությունը, ապա հաստատ ազդեցությունը կկրկնապատկվի:

Եվ այսպես՝

Երիցուկների մասին հաճախ ենք խոսում, դրանք այնքան համեստ ու միաժամանակ շքեղ են, առավել գեղեցիկ է գիպսոֆիլիայի և երիցուկի համադրությունը։

Երիցուկները խորհրդանշում են մաքրություն․  Հին Եգիպտոսում երիցուկը նվիրված էր արևի աստված Ռային: Հին սլավոնների հավատալիքներում երիցուկը յոթ սուրբ բույսերից մեկն էր: Ըստ այլ հավատալիքների՝ երիցուկն աճում է ընկած աստղերի տեղում: 

Գիպսոֆիլիան իր նրբության համար ստացել է  երեխայի շնչառություն, թիթեռների թևեր, հարսի շղարշ անունները, այն հեշտորեն համադրվում է  ցանկացած ծաղկի  հետ, սկսած դաշտային ծաղիկներից մինչև շքեղ վարդեր:

Ի դեպ սպիտակ  և նարնջագույն վարդերը նույնպես իդեալան տարբերակ են ուսուցչուհուն նվիրելու համար։

Սպիտակ վարդը խորհրդանշում է գեղեցկության հանդեպ հիացմունք, կատարելություն, իսկ նարնջագույնը՝  անկեղծ մաղթանքներ, ջերմ զգացմունքներ և էնտուզիազմ:  Նարնջագույն վարդերը նաև խորհրդանշում են, որ նվիրողը  հպարտանում  և հիանում է այն անձով, ում նվիրում է: