Նվեր Զոքանչին

Նվեր Զոքանչին

20 Августа, 2021

Նվեր ընտրելը հեշտ գործ չէ, և դժվարության կարելի է հանդիպել անգամ կնոջը, նշանածին, ընկերուհուն նվեր ընտրելիս:

Իսկ ի՞նչ անել, եթե պետք է նվեր ընտրել զոքանչի համար

Հիշում ենք չէ՞, որ ծաղիկները իդեալական նվեր են․ դե եկեք պարզենք, թե որ ծաղիկներն են հարմար հենց զոքանչին նվիրելու համար:

 

Գանք ամենասկզբից, առաջին ծանոթությունից դեռևս ապագա զոչանչի հետ:

 

Եթե որոշել եք ընտրել վարդեր, ապա պետք է շատ նրբանկատ լինեք, որովհետև դրանք ամենաիմաստալից ծաղիկներն են, խորհրդանշում են տարբեր էմոցիաներ՝ սկսած սիրուց մինչև ատելություն:

Զոքանչին կարելի է նվիրել ավելի նոր տեսակի փնջային վարդեր, դրանց հետ կապված վառ արտահայտված ասոցիացիաներ ու լեգենդներ չկան, դրանք համեմատաբար ավելի քիչ փշեր ունեն և ճիշտ խնամքի դեպքում երկար դիմանում են ծաղկամանային պայմաններում: 

 

Գիպսոֆիլիաները նույնպես հրաշալի տարբերակ են, անգամ ծաղիկներ չսիրող կանայք գիպսոֆիլիաների նուրբ, փոքրիկ ծաղիկների հանդեպ անտարբեր չեն կարող մնալ:

 

Եթե Ձեր զոքանչը  բուսասեր է, ապա հրաշալի նվեր կլինի տնային բույսը, օրինակ՝  Արխիդեան, իդեպ կատալեայում առկա է արխիդեաների գունագեղ տեսականի,որոնց կարող ես ծանոթանալ այստեղ ՝ https://bit.ly/3y744T4 :

 


 Զոքանչի ծննդյան օրվա համար հրաշալի կլինեն  քաղցրավենիքով փնջերը, որոնք ցույց կտան, որ շատ բարյացակամ եք տրամադրված նրա հանդեպ: Կոնֆետներով կոմպոզիցիաներ ընտրելիս ուշադրություն դարձրեք, որ այն լինի շքեղ, բայց նուրբ և էսթետիկ: