Նվեր Զոքանչին
Նվեր ընտրելը հեշտ գործ չէ, և դժվարության կարելի է հանդիպել անգամ կնոջը, նշանածին, ընկերուհուն նվեր ընտրելիս:
Իսկ ի՞նչ անել, եթե պետք է նվեր ընտրել զոքանչի համար
Հիշում ենք չէ՞, որ ծաղիկները իդեալական նվեր են․ դե եկեք պարզենք, թե որ ծաղիկներն են հարմար հենց զոքանչին նվիրելու համար:
Գանք ամենասկզբից, առաջին ծանոթությունից դեռևս ապագա զոչանչի հետ:
Եթե որոշել եք ընտրել վարդեր, ապա պետք է շատ նրբանկատ լինեք, որովհետև դրանք ամենաիմաստալից ծաղիկներն են, խորհրդանշում են տարբեր էմոցիաներ՝ սկսած սիրուց մինչև ատելություն:
Զոքանչին կարելի է նվիրել ավելի նոր տեսակի փնջային վարդեր, դրանց հետ կապված վառ արտահայտված ասոցիացիաներ ու լեգենդներ չկան, դրանք համեմատաբար ավելի քիչ փշեր ունեն և ճիշտ խնամքի դեպքում երկար դիմանում են ծաղկամանային պայմաններում:
Գիպսոֆիլիաները նույնպես հրաշալի տարբերակ են, անգամ ծաղիկներ չսիրող կանայք գիպսոֆիլիաների նուրբ, փոքրիկ ծաղիկների հանդեպ անտարբեր չեն կարող մնալ:
Եթե Ձեր զոքանչը բուսասեր է, ապա հրաշալի նվեր կլինի տնային բույսը, օրինակ՝ Արխիդեան, իդեպ կատալեայում առկա է արխիդեաների գունագեղ տեսականի,որոնց կարող ես ծանոթանալ այստեղ ՝ https://bit.ly/3y744T4 :
Զոքանչի ծննդյան օրվա համար հրաշալի կլինեն քաղցրավենիքով փնջերը, որոնք ցույց կտան, որ շատ բարյացակամ եք տրամադրված նրա հանդեպ: Կոնֆետներով կոմպոզիցիաներ ընտրելիս ուշադրություն դարձրեք, որ այն լինի շքեղ, բայց նուրբ և էսթետիկ: