Վարդերը հարսանեկան փնջում

Վարդերը հարսանեկան փնջում

1 Октября, 2021

Ծաղկեփունջը միշտ արտացոլում է այն մարդուն, ով կրում է այն:

Մեծ, փարթամ պարտեզի վարդերից  մինչև  նուրբ վարդի տեսակը խորհրդանիշ է կրքոտ սիրո և մաքրության։

 

Իսկ ի՞նչ գույնի վարդեր պետք է ընտրես հարսանեկան փունջը էլ ավելի խորհրդավոր դարձնելու համար։

 

Կապույտ վարդերով ծաղկեփունջը վստահության , նվիրվածության և հուսալիության խորհրդանիշն է։Եվ՛ օվկիանոսները, և՛ երկինքը կապույտ են և  մշտական բնություն ու կյանք են ցույց տալիս։

 

Ձեր ծաղկեփնջում դեղին վարդեր կրելը տալիս է լավատեսության և երջանկության նշան: Դեղին ծաղկեփնջի ծաղիկները բոլորը հույսի մասին են, ուստի դրանք հիանալի լրացնում են փունջը։

 

Մանուշակագույն ավանդաբար եղել է  թագավորական արյան գույնը  և  տալիս է ձեր հարսանյաց փնջին  արքայական տեսք։ Այն ունի նաև առեղծվածային կողմ։

 

Սպիտակ վարդերը խորհրդանշում են մաքրություն և նոր սկիզբ: Սպիտակ գույնի ծաղկեփունջը փոխանցում է պարզությունն ու անմեղություն։ Հարսանեկան ծաղկեփնջերի համար  ամենատարածված տարբերակներից մեկն է: 

 

Վարդագույնը կարող է լինել ինչպես շատ էներգետիկ, այնպես էլ շատ հանգիստ, կախված երանգից: Հաղորդում է անհոգ հույս և  երջանկություն։

 

Կարմիր վարդերը ունեն հստակ ուղերձ ՝դա ձեր սիրո ինտենսիվությունն է։ Այն մարմնավորում և  խորհրդանշում է սրտի ամենախորը զգացմունքները:❤️