Բույսերի ճիշտ խնամք

Բույսերի ճիշտ խնամք

Նոյեմբերի 19, 2021

Ինտերիերում բավականին տարածված են դարձել սենյակային բույսերն ու ծաղիկները, որոնք թարմություն են բերում՝ խոնավեցնելով և մաքրելով օդը։ Որպեսզի ծաղիկները պահպանեն իրենց տեսքն ու գրավչությունը անհրաժեշտ է նրանց ճիշտ խնամել։

 

Ինչպես մարդիկ, այդպես էլ բույսերն ու ծաղիկները տարբերվում են իրարից, ուստի պետք է յուրաքանչյուրին ցուցաբերել անհատական մոտեցում։

 

Եթե նկատում եք, որ բույսերի տերևները դեղնում են, դա նշանակում է, որ ջրի ջերմաստիճանը եղել է ցածր․ Այս խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է ջուրը բերել սենյակային ջերմաստիճանի, այնուհետև ջրել սենյակային բույսերը։

 

Այն դեպքում, երբ նկատում եք, որ չորացել են բույսի տերևների եզրերը, անհրաժեշտ է բույսը տեղափոխել առավել խոնավ տարածք, օրինակ լողասենյակ, որտեղ այն հեռու կլինի ջերմության աղբյուրից։ Տերևների եզրերը հիմնականում չորանում են հաճախակի ջրելու, օդի չորանալու կամ հողի չափից շատ պարարտացման պարագայում։

 

Հաջորդ տարածված խնդիրը բույսերի տերևների վրա հետքերի (լաքաների) հայտնվելն է։ 

Եթե այս հետքերը ունեն շագանակագույն երանգ դա նշանակում է, որ բույսը բավարար քանակությամբ ջուր չի ստանում կամ տվյալ սենյակի օդը չորացած է։

Այն դեպքում, երբ այդ հետքերը ունենում են ավելի մուգ երանգ դա նշանակում է, որ հողը շատ խոնավ է։

Իսկ երբ նկատվում են սպիտակ հետքեր, դա նշանակում է, որ բույսը գտնվում է արևի ուղիղ ճառագայթների տակ, և անհրաժեշտ է տեղափոխել բույսը՝ արևի ուղիղ ճառագայթներից հեռու։

 

Այսպիսով, բույսերը մեզ պատմում են իրենց խնդիրների մասին, անկախ այն բանից, որ նրանք չեն խոսում։


Շրջապատե՛ք Ձեզ բույսերով և թարմությամբ։ Իսկ ամենայուրահատուկ բույսերը կարող եք ձեռք բերել Կատալեյաից։