Ծաղկային երազահան
Հուլիսի 20, 2021

Պայծառ, բուրավետ, ծաղկեփունջ կամ այգի: Սովորաբար, բուսական աշխարհի ներկայացուցիչները ծայրաստիճան դրական զգացողություններ են առաջացնում: Բայց ավելի ճշգրիտ հասկանալու համար, թե ինչո՞ւ ես երազում տեսնում ծաղիկներ, կամ ինչի՞ մասին կարող է նախազգուշացնել նմանատիպ երազը, արժե վերհիշել բոլոր մանրամասները:

Ծաղիկներն ինքնին ոչինչ չեն ասում, գուցե դու պարզապես երազում ես ինչ-որ գեղեցիկ բանի մասին: Գաղտնի նշանը հասկանալու համար հարկ է հիշել, թե ի՞նչ ես արել ծաղիկների հետ:
• Եթե բույսեր ես քաղում և ծաղկեփունջ պատրաստում, ապա կյանքում դու ձգտում ես ճանաչել աշխարհը, հասկանալ այն և հնարավորինս շատ բան: Քո հետաքրքրասեր միտքը փնտրում է հավերժական հարցերի նոր պատասխաններ, և այս վիճակում դու քեզ շատ հարմարավետ ես զգում:
• Եթե երազում քեզ ծաղիկներ են նվիրել, բայց ձեռքդ ցավեցնում են փշերը, ապա ենթագիտակցությունդ խոսում է այն մասին, որ դու շատ անհանգստացած ես սիրելիիդ դավաճանությունից, շատ ես մտածում այդ մասին և տառապում: Թերևս ժամանակն է հրաժարվել իրավիճակից և հանգիստ շարունակել ապրել:

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ...