Ծաղկային երազահան
20 July, 2021
Ի՞նչ նշանակություն ունեն ծաղիկները երազում:
Պայծառ, բուրավետ, ծաղկեփունջ կամ այգի: Սովորաբար, բուսական աշխարհի ներկայացուցիչները ծայրաստիճան դրական զգացողություններ են առաջացնում: Բայց ավելի ճշգրիտ հասկանալու համար, թե ինչո՞ւ ես երազում տեսնում ծաղիկներ, կամ ինչի՞ մասին կարող է նախազգուշացնել նմանատիպ երազը, արժե վերհիշել բոլոր մանրամասները:
Երազը, որում ծաղիկներ ես տեսել, շատ պարզ է մեկնաբանվում: Հեղինակների մեծ մասը կարևորում է ուղեկցող հանգամանքները և դրանում քո գործողությունները: Հարցին ճշգրիտ պատասխանելու համար, թե ինչո՞ւ է կինը կամ տղամարդը երազում ծաղիկներ տեսնում, արժե մանրակրկիտ հիշել ամբողջ իրավիճակն ու երազի կերպարներին:
Ծաղիկներն ինքնին ոչինչ չեն ասում, գուցե դու պարզապես երազում ես ինչ-որ գեղեցիկ բանի մասին: Գաղտնի նշանը հասկանալու համար հարկ է հիշել, թե ի՞նչ ես արել ծաղիկների հետ:
• Եթե բույսեր ես քաղում և ծաղկեփունջ պատրաստում, ապա կյանքում դու ձգտում ես ճանաչել աշխարհը, հասկանալ այն և հնարավորինս շատ բան: Քո հետաքրքրասեր միտքը փնտրում է հավերժական հարցերի նոր պատասխաններ, և այս վիճակում դու քեզ շատ հարմարավետ ես զգում:
• Եթե երազում քեզ ծաղիկներ են նվիրել, բայց ձեռքդ ցավեցնում են փշերը, ապա ենթագիտակցությունդ խոսում է այն մասին, որ դու շատ անհանգստացած ես սիրելիիդ դավաճանությունից, շատ ես մտածում այդ մասին և տառապում: Թերևս ժամանակն է հրաժարվել իրավիճակից և հանգիստ շարունակել ապրել:
Երբեմն երազները թույլ են տալիս նկատել այն, ինչը մենք բաց ենք թողնում:
ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ...