Հարսանեկան փնջերը տարբեր երկրներում

Հարսանեկան փնջերը տարբեր երկրներում

Փետրվարի 1, 2022

Դեռ հնուց հարսանեկան ձևավորումների ժամանակ առանձնահատուկ ուշադրություն էր դարձվում ծաղիկներին։ Հատկապես հարսի փնջի ձևավորումը մեկ առանձին ֆլորիստիկայի ճյուղ կարելի է համարել։

 

Բոլոր ազգերն էլ ուշադրություն են դարձնում ու յուրօրինակ մոտեցում են ցույց տալիս հարսանեկան փնջին։ Եկել ենք պատմելու դրանցից մի քանիսի մասին։

 

Ծաղկեփնջերը արևելքում․

Չինաստանում դեռ հնուց հարսանեկան ծաղկեփնջերը կարմիր երանգներ ունեին։ Կարմիր էին նաև սրահի ձևավորման ծաղիկները, զգեստները, վարսահարդարման աքսեսուարները։

 

 

Ճապոնիայում հարսները, որպես այդպիսին ծաղկեփունջ չունեն։ Նրանց ձեռքին, ծաղկեփնջի փոխարեն, հովհար է լինում՝ ծաղկային նկարազարդումներով։ Իսկ թարմ քրիզանթեմներն օգտագործում են վարսահարդարման համար։

 

 

Հնդկաստանում թե՛ ինտերիերի ձևավորման, թե՛ ծաղկեփնջի համար լոտոս են օգտագործում։ Այն փնջում կարող է համադրվել նաև վարդերի հետ։

 

 

Ծաղկային փնջերը եվրոպայում․

Իսպանիայում փնջում անպայման պետք է նարնջագույն ծաղիկներ լինեն, քանի որ դրանք հաջողության խորհրդանիշ են համարվում։

 

 

Հունաստանում դեռ վաղուց փնջերը զարդարում էին համեմունքներով, հոտավետ խոտերով՝ չար ոգիներին վախեցնելու համար։

 

 

Սկանդինավյան երկրներում ևս ծաղկեփնջում հոտավետ խոտեր էին օգտագործում, սակայն նշանակությունը մի փոքր այլ էր։ Դա արվում էր իրենց ապագա ամուսիններին՝ վիկինգներին, հաջողություն բերելու նպատակով։

 

 

Ամերիկայան սովորույթները․

Հարկ է նշել, որ չամուսնացած աղջիկներին ծաղկեփունջ նետելու սովորությունը հենց ԱՄՆ-ից է գալիս։ Սովորութը ներկայումս հետաքրքրացնում են՝ ծաղկեփունջը «վաստակելու» արարողությունը մրցույթի վերածելով։