Թագավորական ընտանիքի հարսանեկան տորթերը

Թագավորական ընտանիքի հարսանեկան տորթերը

Նոյեմբերի 9, 2021

Անգլիայի ավանդույթները հետաքրքիր են և յուրահատուկ: Մենք բոլորս արդեն գիտենք ֆիլմերից 21֊րդ դարի անգլիական հարսանիքի սովորույթների մասին։ Ըստ ավանդույթի, փեսան սպասում է իր հարսնացուին խորանում, իսկ հարսնացուն, իր հայրիկի ուղեկցությամբ, գնում է նրա մոտ, գեղեցիկ եւ ռոմանտիկ մեղեդու տակ: Նաև կարևոր է, որ մեղեդին իրականացվի կենդանի։

Քչերը գիտեն, բայց հենց Անգլիան էր, որ աշխարհին տվեց սպիտակ հարսանյաց զգեստ կրելու ավանդույթը: Այն տարածվեց անգլիական Վիկտորիա թագուհու շնորհիվ, ով արքայազն Ալբերտի հետ ամուսնության ժամանակ հագել էր ճերմակ ատլասե զգեստ: Մինչ այս հարսանիքը անգլիայի թագադիր հարսնացուները նախընտրում էին կրել կարմիր, սպիտակ և արծաթե թելերով զարդարված զգեստներ: 19-րդ դարում սպիտակ զգեստը սկսեցին ներկայացնել որպես մի ավանդույթ, որի իմաստը կապվում է անմեղության հետ։ 

 

Հետաքրքիր է նաև անգլիական թագավորական հարսանեկան տորթը, որը մրգային տորթն է՝ իր տեսակով յուրահատուկ և օրիգինալ։ Պատրաստելու համար անհրաժեշտ է հսկայական քանակությամբ չրեր՝ չամիչ, սալորաչիր, կեռաս, ընկույզ և այլն, իսկ թխելուց հետո ամեն օր թաթախում են ռոմի և կոնյակի մեջ։ Այն պատրաստվում է տոնակատարությունից մեկ ամիս առաջ և կարող է պահվել նույնիսկ  տասնամյակներ։ 

Տորթի վերին շերտի մի մասը կոչվում է «մկրտության տորթ», որի կտորները պահվում են հատուկ փակ տուփերում՝ մինչև առաջնեկի մկրտությունը։ Օրինակ՝ Ուիլյամն ու Քեյթը իրենց հարսանեկան տորթի երկու վերին շերտերը պահել են։

Բրիտանական թագավորական ընտանիքում նաև մեկ այլ ավանդույթ կա․ հարսանեկան տորթի կտորներից մեկը պահում են աճուրդում վաճառելու համար (Չարլզի և Դիանայի տորթի կտորները մինչ օրս աճուրդներում վաճառվում են)։ 

 

Արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի հարսանեկան տորթը  ավանդական թագավորականից տարբերվում էր։ Նրանք նախընտրել էին երկու միահարկ և մեկ երկհարկանի տորթեր, որոնք դրված էին ոսկյա սկուտեղների վրա։ Նրանք նաև խախտել են ավանդույթն և մրգային տորթի փոխարեն իրենց հարսանիքի տորթը եղել է  լիմոնով և օշարակով բիսքվիթային տորթ: Այն վստահել են լոնդոնյան Violet Bakery-ի սեփականատեր Քլեր Պտակին, որն էլ պաստրատել է զույգի հարսանեկան յուրօրինակ տորթը՝ սերուցքային կրեմով և 150 բնական ծաղիկներով, այդ թվում՝ բրիտանական պիոններով և վարդերով: Տորթի մեջ օգտագործվել է 200 կիտրոն, 500 ձու, 20կգ կարագ, 20 կգ ալյուր և նույնքան շաքար, 10 շիշ օշինդրի օշարակ:

Տորթի պատրաստմանը մասնակցել է 25 շեֆ-խոհարար՝ արքայական ընտանիքի գլխավոր խոհարարի հետ միասին:

 

Ի տարբերություն Քեմբրիջի դքսի ու դքսուհու մի փոքր ավելի համեստ տորթի՝ Քեյթ Միդլթոն և արքայազն Ուիլյամը ընտրել էին շքեղ ու աչքի ընկնող հսկայական, ավանդական մրգային տորթ, որի բարձրությունը 3 մետր էր և կշռում էր 220 ֆունտ: Տորթը զարդարված էր կրեմով և սպիտակ գլազուրով, կազմված էր ութ շերտից, և պարունակում էր ավելի քան 900 ձեռագործ դետալներ, ինչպես նաև ծաղիկների և տերևների հսկայական տեսականի։ Տորթը պատրաստել է հրուշակագործ Ֆիոնա Քերնսը և դրա համար նա ծախսել է 5 շաբաթ:

 Հետաքրքիր է, որ տորթի կենտրոնական շերտերի զարդը համապատասխանում է Բուքինգհեմյան պալատ արվեստի պատկերասրահի դիզայնին, որտեղ տորթը առաջին անգամ ցուցադրվել է հարսանիքից առաջ։ Տորթի վրա ծաղիկների մեծ քանակը բացատրվում էր հատուկ «ծաղկային լեզվով», ըստ որի՝ վարդերը խորհրդանշում էին ընտանեկան երջանկությունը, հովտաշուշանները՝ պտղաբերություն, նարգիզը` հաջողություն: Ուիլյամն ու Քեթրինը ևս մեկ հարսանեկան տորթ ունեցան, որը Ուիլյամի մանկության սիրելին էր՝  շոկոլադե բիսկվիթը։

 

Ի դեպ, Կատալեյայում արդեն կգտնեք համեղագույն տորթեր, որոնք միշտ թարմ են և յուրօրինակ։