Խատուտիկի տերևներով աղցան
Ծաղիկները խոհանոցում այլևս միայն գեղեցիկ և հաճելի միջավայր ստեղծելու համար չեն։ Խատուտիկի տերևներից կարելի է ստանալ շա՜տ համեղ աղցան։ Ինչպե՞ս։ Շարունակի՛ր կարդալ և կիմանաս։
Քեզ պետք կգա՝
300գ խատուտիկի տերևներ,
½ գազար,
½ քաղցր կամ միջին կծվության կանաչ պղպեղ,
2-4 ճ․գ․ քացախ, ցանկալի է՝ բրնձի,
+1,5 ճ․գ․ սոյայի թանձրուկ,
3-4 ճ․գ․ բուսայուղ,
1 պճեղ սխտոր,
¼ թ․գ․ աղացած կծու կարմիր պղպեղ,
2-4 հատ կանաչ սոխ,
Աղ՝ ըստ ճաշակի։
Իսկ հիմա մի փոքր խատուտիկի տերևների մասին՝
Խատուտիկի տերևները ցանկալի է հավաքել այն ժամանակ, երբ այն դեռ չի կոկոմել․ այդ ժամանակ տերևներն ունեն նուրբ համ և դառնությունը բացակայում է։ Օրինակ ծաղկման փուլում գտնվող խատուտիկի տերևները դառնահամ են։ Բայց եթե չի ստացվել նորածիլ խատուտիկի տերևներ ձեռք բերել, դառնությունը չեզոքացնելու համար կարող եք տերևները թողնել թույլ աղաջրի մեջ՝ 12 – 24 ժամ։
Արդեն նախնական մշակում անցած ու ջրքամած տերևների վրա թեթևակի աղ ցանել, ավելացնել ձողիկաձև կտրտած պղպեղն ու քերած գազարը։ Զանգվածը ձեռքերով թեթևակի տրորել, որպեսզի այն սկսի հյութ արտազատել ու մի քիչ փափուկ դառնա։
Սխտորը մանր կտրատել, ավելացնել քացախ, սոյայի թանձրուկ, համեմել կծու պղպեղով։ Սոխը մանրացնել, ավելացնել բուսայուղ և խառնել ստացված զանգվածի հետ, թողնել 10 րոպե։
Ստացվածն ավելացնել խատուտիկի տերևներին, գազարին ու պղպեղին և խառնել։
Ահա այս մի քանի պարզ քայլերը և այսօրվա հրաշք աղցանը պատրտաստ է։